National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.05.2021
Ազգային ժողովը գումարեց հատուկ նիստ
1 / 45

Մայիսի 10-ին ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կարգով` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդն առաջադրել է Նիկոլ Վովայի Փաշինյանի  թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ Ազգային ժողովն արձակելու համար այս փուլում նույնպես պետք է ներկայացվի վարչապետի թեկնածու` պատգամավորների մեկ երրորդի առաջարկով, եւ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա հատուկ նիստի նպատակը ոչ թե վարչապետ ընտրելն է, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելը:

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը` ստորեւ: